Անցած կիրակի օրը մամուլը ողողվեց նոր «ավետիսով». Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի երկրորդ արձանը. այս մեկը` հայրենի Իջևանում:
Անցյալ դարում Լենինի կամ Ստալինի արձանները տեղադրում էին հիմնականում հենց վերջիններիս «ներքին խոհանոցային» հրահանգով, կամ ուղղակի` վախից, քծնանքից ծնված, բայց ոչ սիրուց ու հարգանքից:
Հայաստանի նոր իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեցին նոր «հեղափոխության» մասին: Խոսքը դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին է, որի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց՝ դատարանների մուտքերը փակելու աղմկահարույց կոչով, ինչին հաջորդած դեպքերից հետո հասարակությունն ակտիվորեն սկսեց քննարկել վեթինգի (անգլերեն՝ vetting-ստուգում, զտում») թեման:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր դեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքը համարում է սուտ մատնություն և չի բացառում, որ այդ հիմքով դիմի իրավապահ մարմիններին:
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում կանխատեսումների, դիտարկումների ու եզրահանգումների կապակցությամբ.
Ստամբուլում մայիսի 31-ին հարձակում է եղել տան վրա, որտեղ Հայաստանից տեղափոխված ընտանիք էր ապրում: Ինչպես հայտնում է «Ակոս»-ը, անհայտ անձինք դռան զանգ են տվել, և Արփինե Թ. անունով կինը դուռը բացել է:
Երբևէ կմտածեի՞ք, որ հին հայկական թագավորության անունով օձի տեսակ կարող է լինել: Բրատիսլավայում գտնվող Կոմենսկու անվան համալսարանի գիտնականները նման նախադեպ ստեղծել են՝ սահնօձերի ընտանիքին պատկանող սողունի նոր տեսակին Ուրարտու անունը տալով՝ Elaphe urartica:
Երևանի փողոցներում, բացի խորունկ ու մարդաբոյ փոսերից, կարկատան անելու նպատակով ճղճղած ասֆալտից, որը, ի դեպ, նույն անկանոն գրաֆիկով էլ սարքում են, կա մի ուրիշ խնդիր՝ ջրահեռացումը:
Ձեզ ներկայացվող նամակները լույս են սփռում ներկա իշխանությունների կադրային քաղաքականության և հասարակության հանդեպ դրսևորվող անթաքույց անտարբերության վրա։ Հանրային կարծիքը լուսանցքային է, քաղաքացու արժանապատվությունը մի բան է, որը սահմռկեցուցիչ ամբարտավանությամբ ոտան կոխան է դառնում ցանկացած քայլափոխի։
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...